«Ավագ նախադպրոցականների խոսքի և հաղորդակցման զարգացումը սյուժետադերային խաղերի միջոցով» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
Գիտական սեմինարի ուսումնասիրված և ներկայացված թեման նվիրված էր ավագ նախադպրոցական տարիքի երեխաների խոսքի և հաղորդակցման կարողությունների զարգացման արդյունավետ միջոցներից մեկին՝ սյուժետադերային խաղերին։
Բանախոսները՝ ՇՊՀ-ի Մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր, մ.գ․դ․ Ռ․ Մարդոյանը, նույն ամբիոնի դոցենտներ, մ․գ․թ. Լ․ Ղուկասյանն ու Լ․ Միքաելյանն իրենց մասնագիտական փորձի և գիտական մոտեցումների միջոցով ներկայացրին վերոնշյալ խաղերի մանկավարժական նշանակությունը, ընդգծեցին մանկավարժի դերը խաղերի կազմակերպման և ղեկավարման գործընթացում։
Նրանք նշեցին նաև, որ խաղը խոսքի զարգացման բնական միջավայր է՝ նպաստելով բառապաշարի հարստացմանը, կապակցված խոսքի ձևավորմանը և հաղորդակցման հմտությունների զարգացմանը։
Սեմինարի ավարտին բանախոսները պատասխանեցին մասնակիցների հարցերին։