Աշխատանքային քննարկում ՇՊՀ-ի Որակի ապահովման բաժնում

Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժինն աշխատանքային քննարկում անցկացրեց բուհի որակի աջակից-ուսանողների հետ։ ՈԱ բաժնի պետ Գայանե Ավետիսյանը ողջունեց մասնակիցներին և շնորհավորեց որակի աջակից նոր ուսանողներին, ընդգծեց ուսանողների կարևոր դերը կրթության որակի ապահովման գործընթացում։

Գ․ Ավետիսյանը ներկայացրեց նաև որակի աջակից-ուսանողների դերը, նրանց հիմնական գործունեության շրջանակը՝ հավելելով, որ ցանկացած ուսանող կարող է նաև կամավոր միանալ որակի ապահովման աշխատանքներին։

Որակի ապահովման պատասխանատու Շուշաննա Սահակյանն էլ ներկայացրեց 2024–2025 ուսումնական տարում ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման նպատակով իրականացված հարցումների վերլուծությունը։ Շ․ Սահակյանը հավելեց, որ հետագա բարելավումների համար շատ կարևոր է ուսանողների օբյեկտիվ և ակտիվ մասնակցությունը։

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում։

« of 3 »