Աշխատանքային հանդիպում ՇՊՀ դպրոցում

Հոկտեմբերի 28-ին Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն աշխատանքային հանդիպում-քննարկում անցկացրեց ՇՊՀ դպրոցի աշխատակիցների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դպրոցի առաջիկա ծրագրերը, ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, աշակերտների առաջադիմության բարձրացման, կարգապահության ամրապնդման, կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման ուղիները և աշխատանքային այլ հարցեր։

Ռեկտոր Ե. Սերոբյանը կարևորեց դպրոցի դերը կրթական համակարգում՝ ընդգծելով որակյալ և ժամանակակից կրթության ապահովման անհրաժեշտությունը: Նա նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշակերտ կլինի մոտիվացված ու հետաքրքրված՝ զարգանալու և հաջողության հասնելու համար:

Հանդիպումն անցավ կառուցողական քննարկման մթնոլորտում՝ նպատակ ունենալով բարելավել աշխատանքի արդյունավետությունը և ապահովել դպրոցի շարունակական զարգացումը։

« of 7 »