«Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» խորագրով հանրապետական գիտաժողով
«Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամի և Ակսել Բակունցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ 2026թ. հունիսի 12-13-ը կազմակերպվում է «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» խորագրով հանրապետական գիտաժողով՝ նվիրված հայ մեծանուն գրող Ակսել Բակունցի ծննդյան 127-ամյակին:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026թ. մայիսի 1-ը akselbakunts.foundation@bk.ru էլ. հասցեին ուղարկել մասնակցության հայտը:
Մասնակիցների կեցության ծախսերը հոգում է «Ակսել Բակունց» գիտամշակութային հիմնադրամը
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):
