«Ախուրյան գետի Ջրաձոր գյուղի հատվածի դենդրոբազմազանությունը» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում տեղի ունեցավ «Կենսաբանություն և քիմիա» ու «Աշխարհագրություն և սերվիս» ամբիոնների  հերթական համատեղ գիտական սեմինարը, որը նվիրված էր Ախուրյան գետի հովտի Ջրաձոր գյուղին հարակից մի հատվածի դենդրոբազմազանության (ծառաբույսերի բազմազանության) ուսումնասիրությանը։

Թեման ներկայացրեցին Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Անուշ Խաչատրյանն ու Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի ասպիրանտ Քաջիկ Հարությունյանը։

Ըստ բանախոսների՝ տարածքի հետազոտության արդյունքում ուսումնասիրվել են տեղանքում աճող ծառաբույսերի տեսակները,  իրականացվել է տեսակային կազմի առատության գնահատում, ինչպես նաև առաջին անգամ կազմվել է մանրամասն քարտեզ՝ հետագա մշտադիտարկման և կառուցվող ջրամբարի ազդեցության ուսումնասիրությունների համար։

Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է ԲԿԳԿ ֆինանսական աջակցությամբ՝ 25RG-1F059 գիտական թեմայի շրջանակներում:

« of 2 »