«Ագաթ» կենտրոնում ստեղծվել է «Ներառականության պատը»
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը համագործակցության պայմանագրի շրջանակներում մասնակցել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնում «Ներառականության պատի» ստեղծման արարողությանը։
«Ներառականության պատի» համար նախատեսված 70 կերամիկե սալիկներից մեկն էլ ամրացրել է ՇՊՀ-ի ռեկտորը՝ նշելով, որ պատը խորհրդանշում է հավասարության և ներառականության գաղափարները։
Ի դեպ, սալիկների վրա գրված էին հավասարության, մարդու իրավունքների և ներառականության վերաբերյալ արտահայտություններ ու կոչեր։
Նշենք, որ «Ներառականության պատի» ստեղծման աշխատանքներն իրականացվել են «Միասին՝ հանուն ներառականության» ծրագրի շրջանակներում, որի նպատակը Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի միջև տարածաշրջանային համագործակցության խթանումն է՝ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառումն ու մասնակցությունը հասարակական կյանքին։