«Աղետների հոգեբանություն» խորագրով միջազգային գիտաժողով

2020 թվականի ապրիլի 22-23-ը Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կազմակերպվում է միջազգային գիտաժողով` նվիրված աղետների հոգեբանության, արտակարգ իրավիճակներում հոգեբանական կայունության, հետաղետային հոգեբանական վերականգնողական, սթրեսային հակազդումների, հոգեբանական ազդեցություններին դիմակայելու համար ուսուցման, իրազեկման և դրանց հետ կապված գործընթացների տեսական ու գիտական ուղղությունների կառավարման, զարգացման և մեթոդաբանական հիմնախնդիրներին:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի մարտի 10-ը լրացնել մասնակցության հայտը, ներկայացվող զեկուցման ամբողջական տարբերակը և սկանավորված հրատարակման երաշխավորագիրը ուղարկել conference@cmsa.am  էլեկտրոնային փոստի հասցեին:

Գիտաժողովում ներկայացված զեկուցումները կտպագրվեն ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական հանդեսի հերթական համարում:

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: