Հայտարարություն

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված և հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ դրույթների պահանջները, ինչպես նաև նկատի ունենալով 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ  կիսամյակի ուսումնական գործընթացի մեկնարկային  ժամկետները՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված, տեղափոխվող  ուսանողներին

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ.

Ովքեր ցանկանում են ուսումնառությունը շարունակել համալսարանի բակալավրի առկա համակարգում՝  համապատասխան կամ հարակից մասնագիտություններով, 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի դիմումները կարող են ներկայացնել 2021 թվականի հունվարի  25-ից մինչև փետրվարի 22-ը ներառյալ էլեկտրոնային կամ թղթային տարբերակներով.

ա) Էլեկտրոնային տարբերակը՝  ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝

info@shsu. am:

բ) Թղթային տարբերակը՝  համալսարանում՝ հասցեն՝  ք. Գյումրի, Պ.Սևակի 4:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. անձնագրի պատճենը,
  2. ակադեմիական տեղեկանքը,
  3. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը,
  4. հեռացման կամ ազատման հրամանի պատճենը:

 

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 2-77-70