ENTERTAINMENTS

ՇՊՀ-ն միավորում է մարդկանց, ովքեր զարգացնում են կրթությունը, գիտությունը, տնտեսությունը, մշակույթն ու սպորտը:
Դուք ունեք հնարավորություն բարձրացնելու ակտուալ հարցեր, մասնակցելու հետաքրքրաշարժ թեմաների քննարկումներին, առաջարկելու տարաբնույթ խնդիրների լուծման ուղիներ և, իհարկե, շփվելու հետաքրքիր մարդկանց հետ:
Կենտրոնը կազմակերպում է տարբեր ձևաչափի միջոցառումեր. բաց դասախոսություններ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր և գործունեության այլ տեսակներ:
Միևնույն տարածքն ու ժամանակը, սոցիալական իրականությունը մեզ հետ կիսելու համար կապ հաստատեք Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի տնօրեն Թերեզա Խաչատրյանի հետ:
29.10.2018
11:30
Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ընթերցասրահ
Կեն Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» գրքի և Միլոշ Ֆորմանի համանուն ֆիլմի ներկայացում-քննարկում
Կ. Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպը հակաուտոպիա է, որը դարձել է հակադրվող մշակույթի այցեքարտ. երիտասարդական ապստամբություն ընդդեմ սպառող հասարակության բարոյականության ու ճաշակի: Գործողությունն ընթանում է հոգեբուժարանում:
26.04.2018
13:00
Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ, Բ2-6 սենյակ
Հայոց Մեծ եղեռնը և գեղարվեստական գրականությունը
Երբվանի՞ց է մեզանում նշվել Մեծ եղեռնի սգատոնը՝ ի տարբերություն Սփյուռքի: Գեղարվեստական գրականությունը մեզանում և արտերկրում ե՞րբ և ինչպե՞ս է արձագանքել Մեծ եղեռնին (Սփյուռքում, Խորհրդային երկրում և արտերկրում):
13.04.2018
14:30
ՇՊՀ, Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ
Կարինա Արուչյանի (Մուսայելյանի) «Հրամանատար Սոնյան կամ Բնակության Երկրի որոնումների ճանապարհին» գրքի ներկայացում
Վեպը «փիլիսոփայական կոկտեյլ» է: Կոկտեյլ, որն ըմպելիս, քեզ ուղեկցում են բազում հարցեր: Հարցեր, որոնց պատասխաններն իրենց հերթին ծնում են նոր հարցեր. «Ո՞րն է կյանքի իմաստը», «Ինչպե՞ս հաղթել թշնամուն, այդ թվում՝ ներքին», «Ինչպե՞ս լինել երջանիկ» և այսպես շարունակ:
03.01.2018
12:00
ՇՊՀ, Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ
Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» գրքի ներկայացում-քննարկում
«Ճանճերի տերը» այլաբանական վեպ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հետաքրքրող կամ անհանգստացնող հարցերի պատասխանները: Վեպն օգնում է ավելի լավ ճանաչել, զանազանել մարդուն ի ծնե տրված աստվածային և կենդանական բնույթները, որոնք մարդկային հոգու մեջ ապրում են կողք կողքի:
14.12.2017
14:00
ՇՊՀ, Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ
Օ. Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի ներկայացում-քննարկում
Կյանքը ընտրություն է: Եվ մեզանից յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր դրախտն ու իր դժոխքը: Բայց կարո՞ղ է լինել այնպես, որ ընտրես դրախտը, որը փաթեթավորված դժոխքն է, կամ էլ` հակառակը: Առաջ է գալիս հարց, իսկ ինչպե՞ս պահպանել սեփական դեմքը` նույն ինքը խիղճը, իսկ մի՞գուցե վաճառել այն: Ի վերջո, փաստացիորեն խղճի շուկայական գինը գոհացնում է շատերին, քանզի նրանք գաղափար անգամ չունեն վերջինիս արժեքի մասին:
30.11.2017
12:30
ՇՊՀ, Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ
Գ. Մարկեսի «Մենության հարյուր տարի» մոգական վեպի ներկայացում-քննարկում
Վեպ հեքիաթ, վեպ-մետաֆոր, վեպ-այլաբանություն, վեպ-սագա, որը հաճախ է հայտնվում ընթերցողի աչքերի առջև, զգում ձեռքերի տաք հպումն ու մարդկային տաք շնչառությունը: Մարկեսը մեզ նվիրել է փոքրիկ, իրական կամ անիրական քաղաքի՝ Մակոնդոյի պատմությունը: Քաղաքը, որում ապրում են ինքնատիպ մարդիկ, ովքեր, լինելով բարեկամներ, միևնույն է, գտնվում են հոգևոր սառնության և միայնության մեջ:
19.10.2017
12:30
ՇՊՀ, Ուսումնագիտական խորհրդատվական կենտրոն-գրադարանի ընթերցասրահ
Ա. Քամյուի «Անկում» վիպակի ներկայացում-քննարկում
Սա մի փիլիսոփայական պատմություն է, որի մտքերի լաբիրինթոսում խճճվելը չափազանց հեշտ է: Այնուամենայնիվ, հիմնական թեման հասկանալի է, իսկ թե ո՞րն է, կպարզենք ներկայացման ժամանակ:
19.09.2017
14:15
ՇՊՀ, Բ2-6
Ա. Բեկի «Նոր նշանակում» գրքի ներկայացում-քննարկում
Հանդիպումը նվիրված է Ա. Բեկի «Նոր նշանակում» գրքի վերլուծմանը