Նիստ 58 /24.06.2022թ./

2022 թ.-ի հունիսի 24-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ՇՊՀ-ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների և կենտրոնի աշխատակիցների մասնակցությամբ: Կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց ՇՊՀ‑ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրն ու ժամանակացույցը` 6. Հետազոտությունը և զարգացումը չափանիշի շրջանակներում, որի կազմմանը մասնակցել են նաև ԳՔՈԱԿԿ-ի աշխատակիցներ Լ. Մարգարյանն ու Ն․ Սապսզյանը։ Մասնակիցների կողմից առաջադրվեցին մի շարք հարցեր, ծավալվեց բովանդակալից քննարկում: