Նիստ 55 /24.05.2022թ./

2022 թ.-ի մայիսի 24-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի նիստը ՇՊՀ-ի ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների հետ: Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց Մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից ներկայացված ՇՊՀ‑ի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցի նախնական տարբերակը։ Մասնակիցների միջև ծավալվեց բուռն և բովանդակալից քննարկում, տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, մի շարք հարցեր առաջադրվեցին, որոնց անդրադարձ կատարվեց: