Նիստ 51 /25.01.2022թ./

2021թ.-ի դեկտեմբերի 15-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը ՇՊՀ ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:   Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց բենչմարքինգի, «ՄԿԾ-ների վերջնարդյունքների համապատասխանությունը ՈԱՇ-ի բնութագրիչներին» և «ՄԿԾ-ի դասընթացների վերջնարդյունքների համապատասխանությունը ՄԿԾ վերջնարդյունքներին, դասավանդման և գնահատման մեթոդներին /յուրաքանչյուր դասընթացի համար/» ներկայացման ձևաչափերը   և լրացված օրինակներ` առաջարկելով ամբիոններում մեկական կրթական ծրագրի համար  իրականացնել վերոնշյալ գործընթացները և ներկայացնել ԳՔՈԱԿԿ: Միաժամանակ նշվեց, որ ԳՔՈԱԿԿ-ն աջակցելու է գործընթացն իրականացնելիս: