Նիստ 49 /15.12.2021թ./

2021թ.-ի դեկտեմբերի 15-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի`  «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան համալսարան» հիմնադրամի ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության լրամշակման արդյունքների ներկայացմանը նվիրված վերջին հեռավար նիստը ՇՊՀ ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանը որակի ապահովման համակարգողներին ներկայացրեց լրամշակված տարբերակի վեցերորդ, իներորդ և տասներորդ չափանիշներում կատարված լրամշակումները:  Դրանք են.  6. Հետազոտությունը և զարգացումը, 9. Արտաքին կապերը և միջազգայնացումը, 10. Որակի ապահովման ներքին համակարգը: Վերջում հակիրճ անդրադարձ կատարվեց էլեկտրոնային հարցարանին:

Նիստի մասնակիցներն ուղղեցին հարցեր և հույս հայտնեցին, որ կատարված այդ ահռելի աշխատանքը կգնահատվի ըստ արժանվույն: