Նիստ 37 /03.09.2020թ./

2020 թ.-ի սեպտեմբերի 3-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը՝ Zoom ծրագրի կիրառմամբ, ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց ԳՔՈԱԿԿ-ի կողմից իրականացված 1. ՇՊՀ-ում հեռավար ուսուցման իրականացման գործընթացից դասախոսների գոհունակության և կարիքների գնահատման և 2. ՇՊՀ-ում հեռավար ուսուցման իրականացման գործընթացից ուսանողների գոհունակության և կարիքների գնահատման հարցումների վերլուծության արդյունքները: Ա. Սարգսյանը Zoom ծրագրի հարթակում ներկայացրեց նաև հարցումների վերլուծությունները և հավելեց, որ սույն վերլուծությունները էլեկտրոնային տարբերակով կտրամադրվեն ամբիոնների և ֆակուլտետների որակի համակարգողներին, ինչպես նաև բոլոր ամբիոններին և ստորաբաժանումներին, նաև նշեց, որ այդ հարցումներով վեր հանված խնդիրները արդեն ներկայացվել են տարբեր քննարկումներում, և նկատի են առնվել Առցանց ուսուցումը որակի ապահովման չափանիշներին համապատասխան կազմակերպելու ուղեցույցը կազմելիս և հետագա ուսումնական գործընթացները կազմակերպելիս:

Սարգսյանը հորդորեց որակի ապահովման համակարգողներին ապահովել ուսանողների մասնակցությունը՝ հետագայում անցկացվելիք հարցումներին: