Նիստ 35 /21.05.2020թ./

2020 թ.-ի մայիսի 21-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը՝ Zoom ծրագրի կիրառմամբ, ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը առաջարկեց որակի համակարգողներին քննարկել, թե ինչ խնդիրներ և բարդություններ առաջացան նախապաշտպանության ընթացում, ինչպես նաև ինչ հնարավոր մոտեցումներ կամ միջոցներ կարելի է կիրառել նախապաշտպանության գործընթացի լիարժեք կազմակերման համար: Քննարկման մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետները, դիտողությունները և կատարեցին համապատասխան առաջարկություններ: