Նիստ 34 /07.05.2020թ./

2020թ.-ի մայիսի 7-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը՝ Zoom ծրագրի կիրառմամբ, ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը առաջարկեց քննարկել 2020-2021 ուստարվա ընդունելության քննություններում տեղի ունեցած փոփոխություններն ու դրանց հավանական ազդեցությունները: Քննարկման մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետները, ծավալվեց հետաքրքիր քննարկում։