Նիստ 31 /17.04.2020թ./

2020 թ.-ի ապրիլի 17-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հեռավար նիստը՝ Zoom ծրագրի կիրառմամբ, ֆակուլտետների, ամբիոնների որակի ապահովման համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը խոսեց ուսումնական գործընթացի հեռավար/առցանց կազմակերպման և իրականացման արդյունավետության ու խնդիրների մասին: Քննարկման մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց ինչպես սեփական փորձը, այնպես էլ ստորաբաժանումներում կիրառվող մոտեցումները, վեր հանվեցին առկա խնդիրները: Քննարկվեցին մշակված հարցարանները, ըստ որոնց պետք է իրականացվեն հարցումներ ուսանողների և դասախոսների շրջանում:

Ա. Սարգսյանը որակի ապահովման համակարգողներին կանխավ ուղարկել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի ուղեցույցը՝ բուհերին առցանց ուսուցումը որակի ապահովման չափանիշներին համապատասխան կազմակերպելու համար, որը հնարավորության կտա հեռավար/առցանց ուսուցումը կազմակերպել առավել արդյունավետ: Հանձնարարվեց, որ իրազեկվեն դեկաններն ու ամբիոնների վարիչները, ինչպես նաև դասախոսները: Միաժամանակ մշակվելու է համանման ուղեցույց բուհի համար՝ նկատի ունենալով նաև քննարկումների ընթացքում վեր հանված խնդիրները: Վերջինս կներկայացվի քննարկման: