Նիստ 30 /19.02.2020թ./

2020թ.-ի փետրվարի 19-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հերթական նիստը ֆակուլտետների, ամբիոնների որակի համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը խոսեց այն հանձնարարականների մասին, որոնք առաջադրվել էին ամբիոնի և ֆակուլտետի համակարգողներին: Ա.Սարգսյանը առաջարկեց որակի համակարգողներին ներկայացնել այն ժամանակացույցը /շաբաթվա կտրվածքով/, երբ չունեն զբաղվածություն,և  այն կարող է որակի համակարգողների նիստերի անցկացման ժամանակահատված լինել՝ ըստ տրված  ձևաչափի: Միաժամանակ հանձնարարվեց Հ. Ֆարզադյանին հանձնարարականները մանրամասն ձևակերպմամբ ուղարկել էլ. փոստի հասցեներով և հետևել գործընթացի իրականացմանը: