Նիստ 3

Ս/թ փետրվարի 19-ին անցկացվեց Որակի ապահովման և կառավարման կենտրոնի հանդիպումը ֆակուլտետների և ամբիոնների որակի համակարգողների հետ:

Կենտրոնի տնօրենը ներկայացրեց առաջին հարցը, որը վերաբերում էր հարցումների իրականացման գործընթացի կազմակերպմանը: Եղան հանձնարարականներ ամբիոնների և ֆակուլտետների որակի համակարգողներին:

Այնուհետև ներկայացվեց նոր կազմված ՇՊՀ-ի ուսանողների կարիքների վերհանման, օժանդակման և ուղղորդման կարգը, և հանձնարարվեց քննարկել ամբիոնների որակի հանձնախմբերում և ներկայացնել կարծիքներ:

Վերջին հարցը վերաբերում էր ԳՊՄԻ-ի ինստիտուցիոնալ (ենթակառուցվածքային) հավատարմագրման զեկույցի և դրա հիման վրա կազմված թերությունների վերացման ծրագրի փոփոխման անհրաժեշտությանը: Ներկայացվեց 1) առաքելություն և նպատակներ և 2) կառավարում և վարչարարություն չափանիշների մասով թերությունների վերացման ծրագրի փոփոխված տարբերակը՝ համապատասխան հիմնավորումներով: