Session 29 /11.02.2020/

2020թ.-ի փետրվարի 11-ին կայացավ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հերթական նիստը ֆակուլտետների, ամբիոնների որակի համակարգողների հետ:

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը խոսեց ամբիոնների վարիչների և դեկանների  հաշվետվությունների պատրաստման գործընթացի մանրամասներից և հորդորեց, որ որակի ապահովման համակարգողները աջակցեն նրանց: Նաև նշվեց, որ որակի համակարգողներին նախապես ուղարկվել են հաշվետվությունների ձևաչափերը:

Ա. Սարգսյան նիստը կարևորեց նաև նրանով, որ Որակի ապահովման ազգային կենտրոնը պետք է մեկօրյա այց կատարի  մեր բուհ՝ համալսարանի որակի ապահովման համակարգը ուսումնասիրելու և ներքին շահակիցների հետ հանդիպումներ ունենալու նպատակով: Այնուհետև անդրադարձավ ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողների գործառույթներին և հանձնարարություններ կատարեց դրանց շրջանակում: