Նիստ 28 /06.02.2020թ./

2020թ.-ի փետրվարի 6-ին կայացավ Որակի համակարգողների հերթական նիստը, որտեղ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի հետ քննարկվեց ՇՊՀ-ի ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացման գործընթացների մանրամասները: Ա. Սարգսյանը խնդրեց ամբիոնների և ֆակուլտետների որակի ապահովման համակարգողներին իրենց գործառույթների շրջանակում կատարել  մի շարք հանձնարարականներ: Հատկապես նշվեց, որ անհրաժեշտություն կա հետադարձ կապ ապահովելու ամբիոններից և ֆակուլտետներից, թե հարցումների հիման վրա ինչ փոփոխություններ են կատարվել: Սա կարևորվեց այն առումով, որ ապահովում է ՊԻԳԲ շրջափուլի բարելավման բաղադրիչը և հիմնավորում հարցումների անցկացման կարևորությունը: