Նիստ 26

Որակի համակարգողների ընդլայնված նիստ

2019թ.-ի դեկտեմբերի 23-ին կայացավ Որակի համակարգողների ընդլայնված նիստը, որտեղ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի հետ քննարկվեց 3-րդ չափանիշը՝ Մասնագիտական կրթական ծրագրեր` հանձնախմբի նախագահ Ն. Ավետիսյանի մասնակցությամբ: Նյութը էլեկտրոնային տարբերակով կանխավ ուղարկվել էր հանձնախմբի անդամներին, ովքեր իրենց առաջարկությունները և դիտողությունները ներկայացրեցին այդ չափանիշի ինքնավերլուծությունը իրականացնող հանձնախմբի նախագահին: Առաջարկությունների և դիտողությունների արդյունքում ծավալվեց բուռն քննարկում: Ներկայացված ինքնավերլուծությունը էական վերանայման կարիք ունի՝ նաև չափորոշիչների համապատասխանեցման նկատառումով: Ավելացնել swot-վերլուծությունը: Դիտարկումները ուղարկվելու են էլեկտրոնային տարբերակով: