Նիստ 25

Որակի համակարգողների ընդլայնված նիստ 

2019թ.-ի դեկտեմբերի 19-ին կայացավ Որակի համակարգողների ընդլայնված նիստը, որտեղ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի հետ քննարկվեց  1-ին չափանիշը՝ Առաքելություն և նպատակներ: Նյութը էլեկտրոնային տարբերակով կանխավ ուղարկվել էր հանձնախմբի անդամներին, ովքեր իրենց առաջարկությունները և դիտողությունները ներկայացրեցին: Առաջարկությունների և դիտողությունների արդյունքում ծավալվեց արդյունավետ քննարկում: Եղան որոշ դիտարկումներ, որոնց հիման վրա իրականացվեց մասնակի փոփոխություն: