Նիստ 24

Որակի համակարգողների ընդլայնված նիստ

2019թ.-ի դեկտեմբերի 5-ին կայացավ Որակի համակարգողների ընդլայնված նիստը, որտեղ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի հետ քննարկվեց  9-րդ չափանիշը՝ Արտաքին կապեր և միջազգայնացում: Նիստին ներկա էր այդ չափանիշի ինքնավերլուծություն իրականացնող հանձնախումբը` Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանի գլխավորությամբ: Քննարկման արդյունքում եղան դիտարկումներ և առաջարկություններ: Կենտրոնի տնօրենը հավաստեց, որ վերանայելուց հետո որոշակի փոփոխություններ կկատարեն: Նախատեսվեց ուղարկել դիտարկումները էլեկտրոնային տարբերակով: