Նիստ 22

Որակի համակարգողների ընդլայնված նիստ

2019թ.-ի նոյեմբերի 21-ին կայացավ Որակի համակարգողների ընդլայնված նիստը, որտեղ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի հետ քննարկվեց 2-րդ չափանիշը՝ Կառավարում և վարչարարություն: Նիստին ներկա էր այդ չափանիշի ինքնավերլուծություն իրականացնող հանձնախումբը՝ Գործարարություն և վարչարարություն ամբիոնի վարիչ Ա. Մկրտչյանի գլխավորությամբ: Որակի համակարգողների կողմից ներկայացվեցին դիտարկումներ, որոնք քննարկվեցին և արդյունքները ներկայացվելու են նաև էլեկտրոնային տարբերակով, դրանց հիման վրա իրականացվելու են համապատասխան փոփոխություններ: