Նիստ 21

Որակի համակարգողների ընդլայնված նիստ

2019թ.-ի նոյեմբերի 14-ին կայացավ Որակի համակարգողների ընդլայնված նիստը, որտեղ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի հետ քննարկվեց 8-րդ չափանիշը՝ Հասարակական պատասխանատվություն: Նիստին ներկա էր «Հասարակական պատասխանատվություն» չափանիշի շրջանակում ինքնավերլուծություն իրականացնող հանձնախմբի նախագահ Հ. Մելքոնյանը, ում  հետ էլ բուռն քննարկում իրականացավ 8-րդ չափանիշի վերաբերյալ: Ներկայացվեցին դիտարկումները, որոնք ուղարկվելու են նաև էլեկտրոնային տարբերակով: