Նիստ 20

Որակի համակարգողների ընդլայնված նիստ

2019թ.-ի նոյեմբերի 11-ին կայացավ Որակի համակարգողների ընդլայնված նիստը, որտեղ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի հետ քննարկվեց  8-րդ չափանիշը՝ Հասարակական պատասխանատվություն: Նյութը էլեկտրոնային տարբերակով կանխավ ուղարկվել էր հանձնախմբի անդամներին, ովքեր իրենց առաջարկությունները և դիտողությունները ներկայացրեցին: Բավական փոփոխությունների անհրաժեշտություն կար, ուստի որոշվեց հաջորդ նիստին հրավիրել 8-րդ չափանիշի շրջանակում ինքնավերլուծություն իրականացնող հանձնախմբի պատասխանատու Հ. Մելքոնյանին առավել արդյունավետ քննարկում անցկացնելու համար: