Նիստ 19

Որակի համակարգողների ընդլայնված նիստ

2019թ.-ի նոյեմբերի 4-ին կայացավ Որակի համակարգողների ընդլայնված նիստը, որտեղ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի հետ քննարկվեց  6-րդ չափանիշը՝ Հետազոտություն և զարգացում: Նյութը էլեկտրոնային տարբերակով կանխավ ուղարկվել էր հանձնախմբի անդամներին, ովքեր հանդես եկան առաջարկություններով և դիտողություններով: Հատկապես ուշադրություն հատկացրեցին swot վերլուծությանը: