Նիստ 17

Որակի համակարգողների ընդլայնված նիստ

(«Որակի ներքին ապահովման համակարգ» չափանիշի շրջանակում ինքնավերլուծություն իրականացնող հանձնախմբի նիստ)

2019թ.-ի հոկտեմբերի 28-ին կայացավ «Որակի ներքին ապահովման համակարգ»  չափանիշի շրջանակում ինքնավերլուծություն իրականացնող հանձնախմբի հերթական նիստը, որտեղ քննարկվեց 10-րդ չափանիշի գ, դ, ե և զ չափորոշիչները: Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանը առաջարկեց ներկաներին դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնել ըստ համապատասխան չափորոշիչների, ինչը թույլ կտա բարելավել ինքնավերլուծությունը: Եղան մի շարք առաջարկություններ և ծավալվեց արդյունավետ քննարկում: