Նիստ 13

2019 թվականի ապրիլի 30-ին անցկացվեց Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հերթական նիստը ֆակուլտետների, ամբիոնների որակի համակարգողների հետ:

Անդրադարձ եղավ այն հանձնարարականներին, որոնք քննարկվել էին նախորդ նիստում: Ճշգրտվեց, թե ինչ ընթացքի մեջ են այդ գործընթացները: Հատկապես ուշադրություն դարձվեց 2017-2018 ուստարվա ուսանողների կողմից ՊԴ կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման հարցումների որակական վերլուծությունների իրականացմանը, քանի որ գործընթացը նոր է ներդրվել (փորձնական փուլում է) և դեռևս ճշգրտումների անհրաժեշտություն ունի: Նշվեց, որ այս փուլում վերհանված խնդիրները կարող են ծառայել հետագայում այս գործընթացի համար ընդհանուր մոտեցումներ ձևակերպելուն: