Նիստ 12

2019 թվականի ապրիլի 4-ին անցկացվեց Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի հերթական նիստը ֆակուլտետների, ամբիոնների որակի համակարգողների հետ, որտեղ քննարկում ծավալվեց հետևյալ հարցերի շուրջ.

· Ներկայացվեց Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի կողմից իրականացված հարցումների (2017-2018 ուստարվա ուսանողների կողմից ՊԴ կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման հարցումներ) ընդհանրական վերլուծությունները:

· Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանը (այսուհետև, ՄՊՄՀ), որը հանդիսանում է ԱՊՀ մասնակից պետությունների մանկավարժական կադրերի պատրաստման հիմնական կազմակերպությունը, անցկացնում է էքսպրես հարցում: Որակի համակարգողներ պետք է ապահովեն ՊԴ կազմի մասնակցությունը հարցումներին:

· Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կարիքների վերհանման և վերապատրաստումների քաղաքականության մշակման նպատակով Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնը անցկացնում է առցանց հարցում։ Հարցմանը մասնակցելու են բոլոր դասախոսները՝ ամբողջ ուսումնական տարվա ընթացքում իրենց կողմից դասավանդված առարկաների շրջանակներում։

· ՈՒԳԸ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի խորհրդի կողմից առաջարկվել է ծրագիր`«Սովորում ենք սովորեցնելով» կամ «Ուսանողը դպրոցում»՝ ստանալով Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի աջակցությունը