ԳՔՈԱԿԿ տնօրենի շնորհավորանքը Սեպտեմբերի 1-ի առթիվ

Սիրելի՛ ուսանողներ, գործընկերներ, կրթության և գիտության նվիրյալներ,

Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնը շնորհավորում է գիտելիքի օրվա կապակցությամբ, բարի ողջույն հղում բոլորին։

Գիտելիքը ամենազորեղ ուժն է, հաղթանակների և զարգացման բանալին է։ Թող որ մեր ազգի գիտելիք ստեղծողները մեծ պատասխանատվությամբ վերաբերեն իրենց գործին, որպես որ դա մեր հայրենիքի գոյության, հարատևության կարևոր պայման է։ Թող որ գիտելիք ստացողները նույնպիսի պատասխանատվությամբ ներարկվեն այդ գիտելիքով՝ հավատքով, որ յուրաքանչյուրի մեջ գիտելիքի գոյությունը պիտի դնի մեր հայրենիքի ապագայի անփոխարինելի հիմնաքարը։

Խաղաղություն և բարի երթ բոլորին ․․․