«Միասնական ծառայությունները հանրային ոլորտում. հնարավորությունները Հայաստանի համար». հետազոտական մրցույթ

«Քաղաքականության մշակման և հետազոտական հիմնադրամի» կողմից կազմակերպվում է  «Միասնական ծառայությունները հանրային ոլորտում. հնարավորությունները Հայաստանի համար» թեմայով հետազոտական մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել՝

  • Հայաստանում գիտական գործունեություն իրականացնող հետազոտողներ,
  • հետազոտողներ, ովքեր լրիվ դրույքով աշխատում են ՀՀ որևէ համալսարանում,
  • մրցույթին կարող են դիմել անհատներ կամ խմբեր,
  • նախապատվություն կտրվի այն թիմին, որի կազմում կան գիտնականներ:

Ընտրությունը կատարվում է մրցակցային գործընթացի հիման վրա, որի ժամանակ դիմորդներին դասում են՝ ըստ իրենց  ներկայացրած հետազոտության արժեքի, գնի, ինչպես նաև մասնագիտական փորձի։ Նշենք, որ ծրագրի ժամկետի ավարտը 2020թ-ի նոյեմբերի 15-ն է, իսկ ֆինանսավորումը կառավարվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխանը հայտը և ուղարկել մինչև 2020թ-ի ապրիլի 25-ը հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ pdrf@aua.am։

Հարցերի դեպքում դիմել մեզ, իսկ հայտ ներկայացնելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել (sci@shsu.am, shsu.science@gmail.com):

Մանրամասներ