ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա․ Սարգսյանի հանդիպումը ՈւԳԸ ներկայացուցիչների հետ

2022 թ.-ի մարտի 24-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի հանդիպումը ՈւԳԸ նոր կազմավորված ղեկավար կազմի հետ։ Քննարկվեցին ՈւԳԸ նախաձեռնությունները, առաջիկա անելիքները, ուսանողների՝ հետազոտական և գիտահետազոտական գործընթացներում ներգրավվածության խթանման, իրազեկվածության և մոտիվացման բարձրացման խնդիրները։ Միաժամանակ հատուկ անդրադարձ կատարվեց առաջիկա կազմակերպվելիք ուսանողական հանրապետական գիտաժողովի կազմակեպման հարցերին։