ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն Թ. Խաչատրյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի փետրվարի 24-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի  տնօրեն Թ. Խաչատրյանի հանդիպում-քննարկումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին էլեկտրոնային գրադարանի հետ աշխատանքների շարունակականության, գրականության թվայնացման անհրաժեշտության, խորհրդատվությունների արդյունավետ կազմակերպման ու ազդեցության և այլ հարցեր, միաժամանակ անդրադարձ կատարվեց գրականության և կենտրոնի այլ ռեսուրսների` ինչպես բուհի բյուջեի, այնպես էլ այլընտրանքային միջոցներով համալրման հարցերին: