ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար Գ. Նիկողոսյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի փետրվարի 21-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար Գ. Նիկողոսյանի հանդիպում-քննարկումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց  կառավարման արդյունավետ կազմակերպման մի շարք խնդիրների և հարցերի: Քննարկվեցին նաև Ընդհանուր բաժնի, Ֆինանսատնտեսական վերլուծությունների, ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի, Անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի, Ուսանողների աջակցության, Բուհ-գործատու համագործակցության բաժնի աշխատանքների կազմակերպման, վերահսկողության և հեռանկարային զարգացման հարցեր: