ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի փետրվարի 18-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի  կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանի հանդիպում-քննարկումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՇՊՀ արտաքին համագործակցության, միջազգայնացման գործընթացներին, գործատուների և գործընկերների հետ համագործակցության շրջանակների ընդլայնման հարցերին, ՇՊՀ կայքում աշխատանքների կազմակերպմանը և կատարմանը, ՇՊՀ-ում տեղի ունեցող գործընթացների լուսաբանմանը, բուհի կորպորատիվ հեղինակության բարձրացման աշխատանքներին: