ԳՔՈԱԿԿ տնօրեն Ա. Սարգսյանի և ՇՊՀ ամբիոնների աշխատակիցների հանդիպում-քննարկումները

2022թ.-ի հունվարի 31-ից  փետրվարի 17-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցան ԳՔՈԱԿԿ տնօրեն Ա. Սարգսյանի հանդիպում-քննարկումները ՇՊՀ տասնչորս ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմերի հետ առանձին-առանձին, ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ Zoom հարթակում: Հանդիպումների ընթացքում ԳՔՈԱԿԿ տնօրեն Ա. Սարգսյանը ներկայացրեց ՇՊՀ-ի հավատարմագրման ընթացիկ գործընթացը, պատասխանեց աշխատակիցների հարցերին,  քննարկվեցին ամբիոններին առնչվող կարևորագույն հարցեր, վեր հանվեցին խնդիրներ: