ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և Արվեստի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Օ. Կուրազյանի հանդիպում-քննարկումը
2022 թ.-ի հունվարի 27-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Արվեստի աբիոնի վարիչի պաշտոնակատար Օֆելյա Կուրազյանի հանդիպում‑քննարկումը:
Ամբիոնում թողարկվող մասնագիտությունները յուրօրինակ առանձնահատկություն ունեն: Այս առումով ամբիոնն աշխատանք է ծավալում ինչպես համապատասխան ՊԴ կազմի ապահովման, այնպես էլ ուսանողների պրակտիկ կարողությունների երաշխավորման գործընթացներում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթական ծրագրի երկարաժամկետ պլանավորման, գործընթացների շարունակական ապահովման, ռեսուրսների արդիականացման և այլ խնդիրների: