ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և Մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ. Ղուկասյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի հունվարի 26-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լ. Ղուկասյանի  հանդիպում-քննարկումը:

Ամբիոնի դերը բուհում առանձնակի է` պայմանավորված բուհում թողարկվող մեծ թվով մանկավարժական մասնագիտությունների առկայությամբ: Ամբիոնում կարևորվում է սերնդափոխությունը, և իրականացվում է հետազոտողի կրթական ծրագիր: Ամբիոնի մասնագիտությունները համալրվել են մագիստրոսական «Լոգոպեդիա» և «Հատուկ մանկավարժություն» մասնագիտություններով` պայմանավորված աշխատաշուկայով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՊԴ կազմի մասնագիտական զարգացման, առաջընթացի, շրջանավարտների հետ հետադարձ կապի, կրթական ծրագրերի մշտադիտարկման ու բարելավման և այլ խնդիրների: