ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա. Հովհաննիսյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի հունվարի 26-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա.  Հովհաննիսյանի հանդիպում‑քննարկումը:

Ամբիոնը կարևորել է ոլորտի պրակտիկ աշխատողների ներգրավումը դասավանդման գործընթացում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դասախոսական կազմի կայունության ապահովման, կրթական ծրագրերի շարունակականության, ռեսուրսների արդիականացման և այլ խնդիրների: