ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա. Ավագյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի հունվարի 25-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա. Ավագյանի հանդիպում-քննարկումը: Հանդիպման ընթացքում հատուկ շեշտվեց այն հանգամանքը, որ ամբիոնը ՀՀ-ում կարևորագույն կրթական ծրագրերից մեկի` Հայոց լեզու և Գրականություն մասնագիտության թողարկողն է: Ամբիոնը փորձում է կրթական ծրագիրն իրականացնել նեղ մասնագիտական ուղղություններով դասավանդողների ապահովմամբ: Վերանայվել են կրթական ծրագրերը` նկատի ունենալով ինչպես սեփական, այնպես էլ առաջատար բուհերի փորձը և հաշվի առնելով հանրակրթության պահանջները: Ամբիոնում մեծ կարևորություն է տրվում գիտական սեմինարներին, որոնց ներգրավում են ինչպես ամբիոնի, այնպես էլ այլ մասնագետների: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ռազմավարական երկարաժամկետ և կարճաժամկետ պլանավորման, հաշվետվողականության և մշտադիտարկման խնդիրներին: