ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և «Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության» աբիոնի վարիչի պաշտոնակատար Շուշան Տեր-Ադամյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի հունվարի 24-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և «Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության» աբիոնի վարիչի պաշտոնակատար Շուշան Տեր-Ադամյանի հանդիպում‑քննարկումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ամբիոնի կողմից թողարկվող Սերվիս և Զբոսաշրջություն մասնագիտություններին, որոնց սպասարկող դասախոսական կազմն հիմնականում այլ ամբիոններից է, ինչը նպաստել է միջոլորտային կապերի ամրապնդմանը: Ամբիոնը կարևորում է արդիական մասնագիտական գրականության և դասավանդման արդի մեթոդների ներդրումը: Սերտ համագործակցությունը մարզի դպրոցներում ֆրանսերեն և գերմաներեն դասավանդող ուսուցիչների հետ, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների, օլիմպիադաների կազմակերպումը ամբիոնին հնարավորություն է ընձեռում իրենց լավագույնս դրսևորած աշակերտներին պահել ուշադրության կենտրոնում: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթական ծրագրերի բարելավման, ՊԴ կազմի խրախուսման և այլ խնդիրների: