ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և «Ռուսաց լեզվի և գրականության» աբիոնի վարիչի պաշտոնակատար Էվելինա Մաթևոսյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի հունվարի 24-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և «Ռուսաց լեզվի և գրականության» աբիոնի վարիչի պաշտոնակատար Էվելինա Մաթևոսյանի հանդիպում‑քննարկումը: Ամբիոնը կարևորում է ժամանակի պահանջով պայմանավորված կրթական ծրագրերի ներդրումը` միաժամանակ իր տեսլականը կապելով ՀՀ զարգացումների և տեսլականի հետ: Ամբիոնում դասավանդում են փորձառու դասախոսներ` ըստ համապատասխան նեղ ոլորտների: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՊԴ կազմին հետազոտական գործընթացներում ներգրավման,  մոտիվացման և այլ խնդիրների: