ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա. Գասպարյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի հունվարի 20-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ա. Գասպարյանի հանդիպում-քննարկումը:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ ամբիոնը հստակեցրել է իր հետազոտական ուղղությունները` առաջնորդվելով ՊԴ կազմի  հետազոտական և գիտական հետաքրքրությունների շրջանակով, և կարևորում է այդ գործընթացում ուսանողների ներգրավվածության ապահովումը:

Քննարկման ժամանակ կարևորվեցին գործատուների և շրջանավարտների հետ համագործակցության շրջանակի ընդլայնման, մեխանիզմների ինստիտուցիոնալացման ինստիտուցիոնալացման և այլ խնդիրներ: