ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կ. Սահակյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի հունվարի 20-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Կ. Սահակյանի հանդիպում‑քննարկումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց  համավարակի և պատերազմի առաջացրած մարտահրավերներին, պայմանավորված որոնցով` ամբիոնում կարևորվում է ուսումնառության և դասավանդման մեթոդների արդիականացումը: Դրական է ամբիոնի փորձը տարբեր առաջատար մասնագետների հետ համագործակցելու և փորձի փոխանակման միջոցառումներում ընդգրկելու առումով: Կրթական ծրագրերի իրականացման հարցում զգալի է հրավիրյալ դասախոսների ներդրումը: Ամբիոնում փորձ է կատարվում մագիստրոսական թեզերի շրջանակում կիրառել խորհրդատուների ինստիտուտ: Հանդիպման ընթացքում ուշադրություն հատկացվեց դասախոսների վերապատրաստումների, կրթական ծրագրերի բարելավման և այլ խնդիրների: