ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ա. Հովհաննիսյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի հունվարի 19-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ա. Հովհաննիսյանի հանդիպում‑քննարկումը:

Հանդիպման ընթացքում ընդգծվեց դասալսումների գործընթացի լավ փորձի առկայությունը, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի բովանդակային առումով անընդհատ բարելավման արդյունքները, դասավանդման մեթոդների շարունակական արդիականացման փորձը, մասնագիտական գրականության արդիականացումը, ամբիոնի գործունեության կառավարչական հմուտ մոտեցումները` հիմնված փորձառության վրա:

Ամբիոնում ուշադրության կենտրոնում են պահվում ՊԴ կազմի առաջընթացի, ուսանողների պրակտիկ կարողությունների զարգացման և այլ խնդիրներ: