Դասախոսի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների զարգացման կարիքների գնահատման հարցումներ

ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության և որակի ապահովման և կառավարման կենտրոնի կողմից 2019-2020 ուստարվա 1-ին կիսամյակին իրականացվել են «Դասախոսի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների զարգացման կարիքների գնահատման» հարցումներ, որոնց նպատակն էր բացահայտել դասախոսի կարիքները՝ հետագա բարեփոխումներ և վերապատրաստումներ իրականացնելու համար: