ԳՔՈԱԿԿ-ի տնօրեն Ա. Սարգսյանի և Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ Լ. Մարտիրոսյանի հանդիպում-քննարկումը

2022 թ.-ի հունվարի 18-ին կայացավ ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Ա. Սարգսյանի և Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ` Լ. Մարտիրոսյանի հանդիպում-քննարկումը:

Պայմանավորված ամբիոնի թողարկող մասնագիտությունների բազմաբնույթությամբ` անդրադարձ կատարվեց կրթական ծրագրի պատասխանատուի ինստիտուտի ներդրմանը: Ամբիոնում մեծ կարևորություն է տրվում ուսանողների պրակտիկ կարողությունների ձևավորմանը, որոնց չափելիության հետ կապված առկա է հետաքրքիր փորձ: Միաժամանակ ամբիոնը արդյունավետորեն կիրառում է սոցցանցերի հարթակները` ապահովելով ամբիոնի գործունեության վերաբերյալ շահակիցների իրազեկվածություն, ինչը նպաստում է նաև դիմորդների ներգրավմանը:

Ընդգծված կերպով տեսանելի է ամբիոնի դերն ու նշանակությունը համալսարանում իրականացվող «Սերվիս» և «Զբոսաշրջություն» մասնագիտությունների կայացման և շարունակականության ապահովման հարցում: