ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՇՊՀ-Ի 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

ՇՊՀ-ում առաջին անգամ 2020-2021 ուստարում ներդրված ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների վարկանիշավորման և խրախուսման» կանոնակարգի համաձայն՝ անցկացվել է մրցույթ 2020-2021 ուստարվա համար: Կատարվել են ՈւԳԸ-ի կողմից տվյալների հավաքագրման աշխատանքներ՝ Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի համակարգմամբ: Տվյալները ստուգվել և վերջնական ամփոփվել են Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի կողմից: Ներկայացված տվյալների ուսումնասիրման, առկա տվյալների բազայի ստեղծման և վերլուծման արդյունքների հիման վրա կազմվել է անվանակարգման ու խրախուսման ցուցակը:

Վերոնշյալ գործընթացի արդյունքում ս/թ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, Շիրակի պետական համալսարանում պարգևատրվել են 2020-2021 ուստարվա ուսանողների վարկանիշավորման մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած ուսանողները:

Մրցույթի անցկացումն ու կանոնակարգի ներդրումը և կիրառումը կարևոր են, քանի որ վերջինս խրախուսում է ուսանողների ուսումնական, գիտահետազոտական և հասարակական ակտիվ գործունեությունը, ընդ որում՝ համապատասխան չափանիշները բխում են բուհի ռազմավարական առաջնահերթություններից:

http://shsu.am/the-best-students-were-awarded/